211652_close_icon
views-count26068 դիտում article-date 15:41 30-09-2017

Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ։ Գորիկ Հակոբյանն ամբողջ կյանքն ու գործունեությունը հայ ազգին, Հայաստան պետության կայացմանը նվիրաբերած պետական այր էր, համակարգի իսկական պրոֆեսիոնալ։ Մեր ազգի, մեր պետության անվտանգությունը երաշխավորելու գործում անուրանալի է Հակոբյանի ավանդը։ Նա նպաստել է նաեւ համակարգում բարձրորակ մասնագետ կադրերի աճին։ Անձամբ ճանաչում եմ Գորիկ Հակոբյանին, միասին երկար ճանապարհ ենք անցել դեռ մեր երկրում ուժային կառույցների հիմնադրման, կայացման օրերից, գեներալի կոչումն էլ նույն օրը նույն հրամանագրով ենք ստացել։ Գորիկ Հակոբյանն ինչպես իմ, այնպես էլ երկրապահական եռասերունդ ընտանիքի լավ բարեկամն էր, եւ նրա դրական կերպարը միշտ հիշատակվելու է երկրապահական միջավայրում։ Գորիկ Հակոբյանի հարգելի՛ հարազատներ, մտերիմներ, ընկերներ, եւս անգամ ընդունեք երկրապահական ընտանիքի ցավակցությունները։ Համբերություն ենք մաղթում Ձեզ եւ հանգստություն հայ ազգի նվիրյալ զավակ Գորիկ Հակոբյանի հոգուն»։

Նմանատիպ նյութեր