211652_close_icon
views-count20323 դիտում article-date 10:51 01-10-2017

Ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ. պարզվեց, որ քաղաքացին անհիմն էր մեղադրում հարևանին՝ իր ճանապարհը, իբր, փակելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արձագանքելով [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի այն հրապարակմանը, թե, իբր, հարևաններից մեկի շինարարությունը փակել է մյուսի տան միակ մուտքը, մյուս կողմը փաստերով ներկայացրեց, որ հարևանը իրենց կշտամբում է և շինարարությունը օրինական է՝ օրենքի տառին համապատասխան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Կարինյանի փաստաբանը ներկայացրեց բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ընթանում է շինարարությունը և որ Մեսրոպ Կարինյանը այդտեղ ճանապարհ չի էլ ունեցել, ավելին՝ նա այդտեղով ընդհանրապես ելք ու մուտք չի անում: Դատավորը եկել ու տեղազննում է արել, որոշում կայացրել՝ մերժելու Մեսրոպի հայցը՝ կապված շինարարության դադարեցման հետ: Ն. Կարինյանի ամուսինն էլ ասաց, որ իրենք առաջարկել են ճանապարհ կառուցել շինարարության հարակից տարածքով, որը կծառայի թե՛ իրենց, թե՛ Մեսրոպին, սակայն Մեսրոպը հրաժարվել է և անհիմն պահանջում է քանդել շինարարության բետոնե պատերը՝ հատուկ իր համար ճանապարհ կառուցելու համար: Իհարկե, այս պահանջը անօրինական է, և, ըստ շինարարական թույլատվության, իրենց օրինական գնված տարածքում էլ կատարվում է տան կառուցումը այնպես, ինչպես նախատեսված է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/27/1078395/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն 2 տարի է՝ Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի 3/24 տան բնակիչները պայքարում են իրենց տուն տանող միակ ճանապարհը «վերադարձնելու» համար: Նրանց հարևանը սկսել էր մեծ շինարարություն, որի մի մասն էլ կառուցվում է հենց ճանապարհի վրա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տան բնակիչներից 32-ամյա Մեսրոպ Կարինյանն ասել էր. «Մեր հարևանը, ով մեզ նաև բարեկամ է, անտեսում է մեր խնդրանքները և պահանջները, որպեսզի մեր ճանապարհի հարցը լուծի: Այս 2 տարիների ընթացքում այնքան տեղ եմ դիմել, որ չեմ էլ հիշում, սակայն խնդիրը կա և մնում է անփոփոխ: Շինարարությունը օր- օրի առաջ է գնում, իսկ մեր ճանապարհի հարցը մնում անլուծելի: Ճանապարհ փակելը պարզապես անթույլատրելի է, քանի որ վթարների, հրդեհների, արտակարգ իրավիճակների դեպքում ոչ ոք չի կարող օգնել մեզ և տանը ոչ մի այլ մեքենա չի կարող մոտենալ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր