211652_close_icon
views-count148656 դիտում article-date 01:43 02-10-2017

Մահվան ելքով վրաերթ Աբովյան քաղաքում. Lexus-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հետ ստացված օպերատիվ տեղեկություննները վրարերթ կատարած վարորդի վերաբերյալ ստուգելու նպատակով մեկնել են նշված վայր: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ով նույն բաժնի ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Արման Գրիգորյանի հետ կատարում է դեպքի վայրի զննություն: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի փորձաքրեագետ Արթուր Մելքոնյանը: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հակտանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով Կոտայքի բաժնի ոստիկանները, քննիչները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզել են թե ինչ մակնիշի և համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե և 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ 59-ամյա Ռուբեն Հակոբյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահապանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալ վարորդ Ռ. Հակոբյանը տեղափոխվեց բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, որտեղ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններվ՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է վարորդը Ռ. Հակոբյանը չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչից հետո պարզ կլինի վարորդը Ռ. Հակոբյանն է եղել, թե ոչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր