7705 դիտում
10:48 02-10-2017
Կատալոնացիների 90%-ը, չնայած խոչընդոտներին ու բռնություններին, կողմ է քվեարկել անկախությանը. նախնական արդյունքներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. tert.am
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով հանրաքվեն և ըստ նախնական արդյունքների՝ ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից շրջանի դուրս գալուն ու անկախանալուն, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/independence/2499129]tert.am[/url]-ը:
Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ:
Տուրուլը մանրամասնել է, որ իր ներկայացրած տվյալները չեն վերաբերում այն քվեաթերթիկներին, որոնք ապօրինաբար առգրավվել են իսպանական ոստիկանության միջամտության հետևանքով: Պարբերականը մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան:
Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դատապարտել է իսպանական կողմի գործողություններն ու հայտարարել, որ իր կառավարությունն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան:
The Guardian-ը գրում է, որ Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը:
Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/02/independence/2499129]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
23:12 12-05-2014
Լուգանսկի շրջանում անկախությանը կողմ է քվեարկել ընտրողների 96,2 տոկոսը
2703 դիտում
18:50 04-11-2018
Նոր Կալեդոնիան մնաց Ֆրանսիայի կազմում․ հանրաքվեի մասնակիցների 60%-ը դեմ է քվեարկել անկախությանը
Այս բաժնից
550 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
580 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1192 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN