211652_close_icon
views-count4641 դիտում article-date 15:58 02-10-2017

Լուկաշենկոն հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հարաբերությունները արևմտյան պետությունների հետ կարգավորվել են և խորանում են։ Այդ մասին նշված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Հայտարարությունը Լուկաշենկոն արել է արտասահմանցի դիվանագետների կողմից հավատարմագրեր ընդունելիս։ Նա նշել է, որ «հետևողական ու պրագմատիկ» քաղաքականության շնորհիվ է հաջողվել իրենց ամրապնդել հարաբերություններն Արևմուտքի հետ։ Հիշեցնենք, որ հենց Բելառուսն էր, որ Արցախ այցելած ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց ադրբեջանական իշխանություններին։

Նմանատիպ նյութեր