211652_close_icon
views-count7689 դիտում article-date 16:32 02-10-2017

Ժերար Պիկե. Եթե ես խնդիր եմ հավաքականի համար, ապա պատրաստ եմ հեռանալ

«Բարսելոնայի» Ժերար Պիկեն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից, եթե դա անհրաժեշտ է ստեղծված քաղաք ական իրավիճակից ելնելով: Կատալոնիայում, որտեղ բնակվում է 30-ամա պաշտպանը, անցկացվեց հանրաքվե՝ տարածաշրջանը Իսպանիայի կազմից դուրս բերելու հարցով: Իսպանական ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան ճնշում գործադրեցին անկախության կողմնակիցների դեմ: «Ֆրանկոյական տարիներին մենք ազատ արտահայտվելու հնարավորություն չունեինք: Ես կատալոնացի եմ, զգում եմ ինձ կատալոնացի և հպարտ եմ իմ ժողովրդով, վերջին յոթ տարիներին նրա վարքագծով: Գիտեմ, որ Իսպանիայում կան մարդիկ, որոնք դատապարտում են տեղի ունեցածը և հավատում ժողովրդավարությանը: Եթե հավաքականի մարզիչը կամ ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկացած ղեկավար համարի, որ ես խնդիր եմ առաջացնում ազգային հավաքականի համար, ապա պատրաստ եմ ԱԱ-2018-ից առաջ հեռանալ հավաքականից», ասել է Պիկեն:

Նմանատիպ նյութեր