211652_close_icon
views-count5309 դիտում article-date 13:51 03-10-2017

Իրանում քրդերի զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

Սեպտեմբերի 25-ին Քրդական ինքնավարությունում անցկացված անկախության հանրաքվեից հետո Իրանում անվտանգության ուժերը 700-ից ավելի քրդերի են ձերբակալել։ Ինչպես հաղորդում է kurdistan.ru կայքը, պատճառը հանրաքվեի անցկացման առիթով Իրանում տոնական միջոցառումներին նրանց մասնակցությունն է եղել։ Իրավապահների փոխանցմամբ՝ ձերբակալություններն են տեղի ունեցել Իլիամ, Քարմանշահ, Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում։ Նշված նահանգները քրդաբնակ են։ Անհայտ է մնում ձերբակալվածներից 500-ի ճակատագիրը։

Նմանատիպ նյութեր