Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Ռուսաստան. աղբյուր
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստվում է հոկտեմբերի 4-ին այցելել Մոսկվա, որտեղ պետք է հանդիպում անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
«Նախագահ Մադուրոն հոկտեմբերի 4-ին կայցելի Ռուսաստան, ծրագրված է նրա հանդիպումը Պուտինի հետ»,-ասել է աղբյուրը։
Հայտնի չէ, սակայն, թե որքան Վենեսուլայի նախագահը կմնա Ռուսաստանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 5-ին Մադուրոն այցելելու է Բելառուս։