211652_close_icon
views-count7080 դիտում article-date 22:32 03-10-2017

Եվրասիական տարածքում կկարողանանք եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել. Արմեն Աշոտյան

Պետք չէ Հայաստանով անկացնել Ռուսաստան-Արևմուտք ճակատի գիծը: ԱԺ-ում այս մասին այսօր հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ելույթ ունենալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: «Ընդհանրապես, պետք չէ Հայաստանը ներկայացնել Ռուսաստանի և Արևմուտքի պայքարի ասպարեզ: Երկրները, որոնցով անցել են այս դիմակայության խրամատները, ոչ մի լավ բան չեն ստացել, իսկ օրինակների համար հեռուն գնալու կարիք չկա: Մենք Եվրասիական միության տարածքում կկարողանանք եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել, եթե այդ արժեքները մեր մեջ կրենք»,- հավելեց Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր