32973 դիտում
09:24 04-10-2017
Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. ընկերությունը դիմել է դատարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
ՀՀ վարչական դատարանում նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Մալխասյանը մեզ հետ զրույցում պատմել է. «Ստուգման ընթացքում բացահայտվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում արդյունահանել և վերամշակման արդյունքում ստացել է մոտավորապես 500 կգ ոսկի, որը ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևացել:
Ընկերությունը առարկել է` նշելով, որ չի կարող անհետացած լինել 500 կգ, այլ մաքսիմում` 8 կգ: Սակայն տեսչությունն էլ իր հաշվարկների մեջ վստահ է և չի սխալվում, որ ակտում նշված ոսկին ՍՊԸ-ի փաստաթղթերում և հաշվարկներում չի երևում: Հիմա վարչական մարմինը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, և այն ընդունվել է վարույթ»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
16:16 20-07-2015
Գողություն էր կատարել Սոթքի ոսկու հանքից
24538 դիտում
11:34 03-12-2020
Ադրբեջանի ՊՆ-ը Սոթքի ոսկու հանքից կադրեր է հրապարակել. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3805 դիտում
08:57 18-03-2014
Սոթքի ոսկու հանքի տնօրենի ռեստորանում մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել․ Ժողովուրդ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը