211652_close_icon
views-count4285 դիտում article-date 19:10 04-10-2017

2017թ. 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ

«Ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրվել և բիզնես հանրության ուղղված բարեփոխումներ են նախաձեռնվել, որոնց մի մասը ավարտին դեռ չի հասցվել»,- այսօր, լրագրողների հետ հանդիպմանն, ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն, ամփոփելով անցած 9 ամսվա գործունեության արդյունքները: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ հարկային մասով աճը կազմել է 6.7 տոկոս, մաքսային մասով՝ 18.3 տոկոս: ՊԵԿ նախագահի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: Նա հայտնեց նաև, որ 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճար­­ները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու­թյունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:

Նմանատիպ նյութեր