Հայ բարերարը ավելի քան կես միլիարդ դրամ կներդնի Քառօրյա պատերազմից ամենաշատ տուժած գյուղի՝ Թալիշի զարգացմանը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, ներդնում է մոտ 541.331.200 դրամ Թալիշի զարգացմանը: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից:
Գումարը կուղղվի գյուղապետարանի, բուժկետի և ակումբի վերակառուցմանը, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը:
Նմանատիպ ծրագրեր իրականացվել են նաև Մարտակերտի շրջանում, վերակառուցվել են բազմաթիվ բնակելի տներ:
[url=http://artsakhpress.am/arm/news/73759/hay-barerary-aveli-qan-kes-miliard-dram-knerdni-talishi-zargacmany.html]Artsakhpress.am[/url]