211652_close_icon
views-count5603 դիտում article-date 18:38 06-10-2017

Դավիթ Հարությունյանն ու Արլեմ Դեզիրը քննարկել են ՀՀ-ում խոսքի ազատության վիճակը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչ Դեզիրը քննարկել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը և անդրադարձել Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարծիք արտահայտելու ազատության և տեղեկատվություն ստանալու իրավունքի համար առավել շատ սահմանված երաշխիքներին: Նախարարի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել օրենսդրության համապատասխանեցմանը մայր օրենքին: Այդ համատեքստում նախարար Հարությունյանը գործընկերոջ հետ քննարկել է տեղեկատվության ազատությանը, անձնական տվյալների և լրագրողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքն ու կարևորել հավաքների անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների և լրագրողների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու հարցը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ լավագույն գործընկերներից է և ընդգծել տեղեկատվության ազատության ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր