3461 դիտում
23:20 06-10-2017
Մայրաքաղաքում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին ներկա է գտնվել «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի բացման արարողությանը։
Իրական քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ: Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։
Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։ «Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։
Հարկ է նշել, որ երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
8699 դիտում
09:11 17-04-2014
«Էրեբունի» քրեակատարողականը միակը չէ, որ փակվել է․ Ժողովուրդ
2468 դիտում
10:48 30-11-2018
Ում «շունն» է միակը և ճիշտը․ «Առավոտ»
2742 դիտում
09:27 17-05-2019
Արմեն Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. «Իրատես»
Այս բաժնից
1063 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1420 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1231 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան