211652_close_icon
views-count4620 դիտում article-date 09:21 09-10-2017

Թրամփի գործողությունները կարող են երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել. սենատոր Քորքեր

Ամերիկացի սենատոր Բոբ Քորքերը խստորեն քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքը, գրում է The New York Times թերթը։ Նա հայտարարել է, որ Թրամփը Սպիտակ Տան իր աշխատանքին վերաբերվում է, ինչպես ռեալիթի-շոուի, միևնույն ժամանակ սպառնում այլ երկրներին։ Ըստ Քորքերի՝ երկրի նախագահի գործողությունները կարող են նույնիսկ հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին։ «Նա անհանգստացնում է ինձ և պետք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի հանդեպ»,-ասել է սենատորը։ Նշենք, որ Քորքերը Թրամփի նախընտրական քարոզարշավի կողմնակիցներից մեկն էր, նախօրեին, սակայն, Թրամփը խստորեն քննադատել է հաջորդ ընտրություններին չմասնակցելու Քորքերի որոշումը։

Նմանատիպ նյութեր