3482 դիտում
14:27 09-10-2017
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից վերապատրաստվել է ՌԴ ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Սեպտեմբերի 17-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից մասնակցել է ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի «Փրկարարական ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքերի կազմակերպումը տարբեր արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթացին:
ՓԾ աշխատակիցները ներկայացնում էին Երևան քաղաքի փրկարարական և փրկարար ուժերի վարչությունները, ինչպես նաև մայրաքաղաքի ու Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար կազմը:
Դասընթացի հիմնական թեմաներ էին՝
• քաղաքացիական պաշտպանության հիմնադրման պատմությունն ու միջազգային գործունեության հիմնական ուղղությունները
• հրշեջ վաշտի կողմից երթի, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման հիմունքները
• հրշեջ վաշտի կողմից վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման մարտավարության սխեմաների մշակման եղանակները
• փրկարարական գործիքների տեսակները, օգտագործման հմտություններն ու տեխնիկական տվյալները
• հրշեջ մարտավարության հիմունքները:
Գործնական պարապմունքներն անցկացվել են ՌԴ ԱԻՆ Նագինսկի փրկարարական կենտրոնում և Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի թիվ 55 հրշեջ-փրկարարական մասում (փրփրային հրդեհաշիջման տեսական և գործնական աշխատանքներ):
Վերապատրաստման դասընթացի շրջանակում ճանաչողական այցելություն է կազմակերպվել ՌԴ ԱԻՆ Ժուկովսկու պետական կենտրոնական աէրոմոբիլային փրկարարական ջոկատ:
Հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստման ոլորտում ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ՀՀ ԱԻ նախարարության համագործակցությունը շարունակական է: Հետագայում նախատեսվում է հիմնականում աշխատել արձագանքող ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
16:52 21-06-2021
ՀԲ-ի հետ համատեղ դասընթացի արդյունքում ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է
4669 դիտում
23:59 23-09-2017
ՀՀ ԱԻՆ հոգեբանները վերապատրաստվել են ՌԴ ԱԻՆ կենտրոնում
Այս բաժնից
1255 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
892 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել