211652_close_icon
views-count5868 դիտում article-date 19:32 10-10-2017

Transparency International-ը ԵԽ-ին կոչ է արել կոշտ պայքար ձեռնարկել Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմների դեմ

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը Եվրոպայի խորհրդին կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարի կոշտ միջոցներ ձեռնարկել վերջին կոռուպցիոն սկանդալներից և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հրաժարականից հետո այդ կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.transparency.org/news/feature/the_impact_of_the_azerbaijani_laundromat]«Թրանսփերենսի Ինթերնեյշնլը»[/url]: «Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության պահպանման և ամրապնդման մանդատ ունի: Սեպտեմբերի 4-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի և դրա գործընկերների բացահայտումները ցույց տվեցին, որ ԵԽԽՎ ներկա և նախկին պատգամավորներ գումարներ են ստացել վեհաժողովում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ` հիշեցնելով, որ հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը` մինչ նրան քվեարկությամբ կհեռացնեին վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» Եվրոպայի խորհրդին կոչ է արել նաև ստեղծել մշտական հետաքննության գրասենյակ` որպես ապագայում փողերի լվացման և կոռուպցիայի դեպքերի բացահայտման արդյունավետ մեխանիզմ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլը» նաև գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը և նրա անդամ երկրները պետք է ընդունեն այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան հեռացնել այն անդամին, ով կխախտի օրենքները և կաշառք կվերցնի:

Նմանատիպ նյութեր