6209 դիտում
23:12 10-10-2017
ՀՀ–ում նախորդ տարվա համեմատ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս, բայց թանկացել են առաջին սպառման ապրանքները. սա կարող է հանգեցնել նոր թանկացումների. Ատոմ Մարգարյան. Tert.am
[url=http://www.tert.am/am/news/2017/10/10/Atom-margaryan/2507287]Tert.am[/url]-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Տնտեսագետը նկատեց՝ եղել է թռիչքային թանկացում, իսկ միջազգային շուկայի թանկացումն անմիջապես չէր կարող ազդել, այսինք՝ պետական մարմինների միջամտություն է հարկավոր:
-[b] Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում հանրապետությունում մի շարք ապրանքներ մասով գնաճ է եղել, մասնավորապես` կաթնամթերք, միս և այլ: Սա ինչի՞ հետևանք է, արդարացվա՞ծ է:[/b]
- Գնաճը պետք է տարբերել որպես մակրոտնտեսական երևույթն և որպես առանձին շուկաներում կամ ապրանքային խմբերի առանձին հատվածներում շուկային գնային տեղաշարժեր՝ տվյալ դեպքում գնային բարձրացում: Գնաճը, որպես մակրոտնտեսական երևույթ, որպես սպառողական ապրանքների գների ինդեքսով հաշվարկվող ցուցանիշ ԱՎԾ տվյալներով՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, բավականին ցածր է եղել՝0.6 տոկոս: Միայն սեպտեմբերին գնաճը կազմել է 0.2%, իսկ հունվար սեպտեմբերը՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նկատմամբ՝ 0.6 տոկոսով է ավելացել: Այսինքն՝ 1 տոկոսից էլ ցածր մակարդակի վրա, մասնավորապես, սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների մասով՝ 3.8%, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.9%, հագուստ և կոշկեղենը սեպտեմբեր և օգոստոս ամիսներին՝ 5.6 տոկոսով ավելացել են, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 2.8 անկում կա: Մենք տեսնում ենք այնպիսի ապրանքային շուկաներ՝ տնային գործածության ապրանքներ, կենցաղային տեխնիկա, բնակարանային խնամքի առարկաներ՝ 94.4 տոկոս, բնակարանային ծառայություներ՝ ջուր, էլեկտրաէներգիա ՝ 95.1 և այլն: Այս թվերն ասում եմ, որովհետև տեսնում ենք ապրանքախմբեր, որտեղ էական գնանկում է եղել , ընդհանուր առմամբ սպառողական գների ինդեքսը՝ գնաճը, ցածր ցուցանիշ ունի:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/10/10/Atom-margaryan/2507287]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
17:02 02-02-2021
2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացել են պարենային ապրանքները. ԿԲ
1556 դիտում
08:56 22-01-2014
2013 թ. ընդհանուր գնաճը 2010-ի համեմատ կազմել է 18.8 տոկոս. Ժողովուրդ
1495 դիտում
08:55 09-10-2015
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ գնաճը կազմել է 3.5 տոկոս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին