9506 դիտում
10:22 11-10-2017
Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարևան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից, որտեղ 3 անգամ էժան է բազալտը:
Այս փաստը երևում է նաև պաշտոնական վիճակագրությամբ. այս տարի արտադրվել է 6 հազար 630 տոննա բազալտ: Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամսվա ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2 հազար 200 տոննա չմշակված բազալտ: Այսպիսով՝ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը օրեցօր դառնում է ոչ եկամտաբեր զբաղմունք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2407 դիտում
09:50 21-04-2016
Հայաստանում ռազմական տեխնիկա արտադրելը շատ ռեալ է. ՆԱՍԱ-ի փորձագետ. «Հայկական ժամանակ»
2384 դիտում
10:17 13-01-2022
Տիգրան Ավինյանի համար նոր զբաղմունք են փնտրում. «Ժողովուրդ»
38461 դիտում
23:12 07-07-2018
Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում. ՀՅԴ-ի հայտարարությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»