7264 դիտում
14:35 12-10-2017
Սիրիայում սպանվել է «Սպիտակ այրի» մականվամբ հայտնի ԻՊ ահաբեկչուհին
Սիրիայում ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, բրիտանուհի Սալլի Ջոնսը։ Վերջինս մահացել է Ռաքքայից փախուստի դիմելու ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Times-ը։
50-ամյա կինը հայտնի էր «Սպիտակ այրի» մականվամբ։ Նախկինում եղել էր երաժիշտ, իսկ ավելի ուշ ընդունելով իսլամը՝ մեկնել էր Սիրիա և համալրել ԻՊ ահաբեկիչների շարքը։
Վերջինս մահացել է այս տարվա հունիսին, սակայն նրա մահվան մասին տեղեկությունը օրերս է հայտնի դարձել լրատվամիջոցներին։ Նշվում է նաև, որ կնոջ հետ մահացել է նաև նրա 12-ամյա որդին։
Սարային ու նրա ամուսնուն, ով նույնպես ԻՊ-ի անդամ էր և սպանվել է Սիրիայում, բրիտանական հատուկ ծառայությունները մի քանի տարի շարունակ փորձում էին «որսալ», սակայն դա նրանց չէր հաջողվում։
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
12:16 27-01-2014
Սիրիայում սպանվել է «Մուհամեդ» մականվամբ ադրբեջանցի գրոհայինը
1369 դիտում
12:36 29-01-2014
Սիրիայում սպանվել է «Զուբեյր Ազերի» մականվամբ ադրբեջանցի զինյալը
2381 դիտում
11:40 26-05-2014
Սիրիայում սպանվել է «Յահյա Ազերի» մականվամբ ադրբեջանցի զինյալը
Այս բաժնից
724 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
868 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
712 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում