5214 դիտում
15:45 12-10-2017
Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի օլիմպիական խաղերն է
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր: Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարևորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը.
«Մարզիչներս ասացին, որ իմ առջև դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ:
Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց, երևի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը:
Սովորաբար ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երևի տարիքից է: Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ:
Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Նմանատիպ նյութեր
4471 դիտում
21:31 20-02-2017
Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին
3182 դիտում
22:12 05-07-2016
«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան. տեսանյութ
3457 դիտում
11:35 09-08-2016
Ռիո-2016. Հարություն Մերդինյան. Եզրափակչում բարդ ծրագիր կլինի. տեսանյութ
Այս բաժնից
2215 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2869 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2395 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում