10576 դիտում
21:39 12-10-2017
Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանին հակադարձելու համար. Մարգվելաշվիլի
Բաթումիում տեղի ունեցող անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող շրջաններում առկա իրավիճակին և Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությանը: Հայտնում է [url=http://www.aliq.ge/25023/]aliq.ge[/url]-ն:
«Միշտ նոր սահմանափակումներ, նոր բաժանարար գծեր է ստեղծվում մեր տարածքում: Դա իրականացնում է մի պետություն, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, պետություն, որն ավելի շատ պատասխանատվություն պետք է ունենա, որպես խաղաղության և կայունության երաշխիք: Պետք է միասնական ռազմավարություն մշակենք Ռուսաստանի վարած քաղաքականությանը հակադարձելու համար»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Միջոցառմանը բացի գերագույն հրամանատարից, մասնակցել են նաև կառավարության ղեկավարը և այլ քաղաքական գործիչներ: Ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Նմանատիպ նյութեր
2170 դիտում
17:21 16-02-2019
Ռուսաստանին քաղաքական առումով մեկուսացնելը մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում. Անգելա Մերկել
6794 դիտում
16:52 16-04-2016
Վոլոդյան իրեն հակադարձելու համար կացնով հարվածել է Գուրգենին, ապա՝ նրա մորը
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN