8983 դիտում
09:56 13-10-2017
ՀՀԿ վերնախավում խիստ զայրացել են Նաիրի Սահակյանի վրա. արգելել են հարցազրույց տալ. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։
Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետև շատ վստահելի մարդ է»։
Ի մասնավորի՝ Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով և դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7055 դիտում
09:22 16-03-2018
Նախարարը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ պետի վրա. «Չորրորդ իշխանություն»
3177 դիտում
08:28 02-10-2015
ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին. «Իրատես de facto»
25039 դիտում
09:42 09-03-2018
Լևոն Ալթունյանին արգելել են մասնակցել կառավարության հերթական նիստին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1573 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»