211652_close_icon
views-count66584 դիտում article-date 23:36 15-10-2017

Դերասանուհի Դանա Նազարովա. Արմեն Ջիգարխանյանի կինը ամբողջ թատրոնը ձեռքն է վերցրել

Ռուսաստանցի դերասանուհի Դանա Նազարովան հայտնել է «տարօրինակ իրադարձությունների» մասին, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Նազարովան պատմել է, որ իրեն անօրինական հեռացրել են աշխատանքից, երբ երեխա է ունեցել: Ընդ որում,կադրերի բաժնում նրան ուղղակի ասել են, որ դա Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կարգադրությունն է, որը՝ դերասանուհու խոսքերով, «ամբողջ թատրոնը իրենով է արել»: «Ես մինչև հիմա նրա հետ դատերի մեջ եմ: Ինձ հեռացրել են, երբ երեխա եմ ունեցել: Շատ տգեղ ինձ հետ վարվեցին: Բայց այդ ամենը Վիտալինայի խղճին է: Նա պաշտոնապես դարձել է թատրոնի տնօրեն: Իսկ Արմեն Ջիգարխանյանը նույնիսկ գեղարվեստական ղեկավարը չէ, այլ՝ թատրոնի նախագահը, ինչը ձևական պաշտոն է», ասել է Դանա նազարովան «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր