211652_close_icon
views-count33552 դիտում article-date 22:43 16-10-2017

«ԱՐՄԵՆԱԿՈԲ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը cult.am կայքի տնօրենին մեղադրում է 1 միլիոն 200 հազար դրամ խաբեությամբ հափշտակելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի բնակիչ, 53-ամյա Մարինե Հովագիմյանը դիմել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ 2 տարուց ավելի է՝ Վլադիմիր Խոցեյանը առցանց եղանակով իրականացնելով մոտ 1 մլն 200 հազար դրամի Երևանում գործող «Հայաստան» կինոթատրոնի տոմսերի վաճառք՝ գումարը չի փոխանցել «ԱՐՄԵՆԱԿՈԲ» ՍՊԸ -ի հաշվեհամարին: Այդ կերպ՝ խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով Վ. Խոցեյանը, ըստ Մ. Հովագիմյանի հայտարարության՝ հափշտակել է նշված գումարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հովագիմյանը աշխատում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 74 հասցեում գործող «ԱՐՄԵՆԱԿՈԲ» ՍՊԸ -ի գլխավոր հաշվապահ, իսկ Վ. Խոցեյանը ինտերնետային cult.am կայքի տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր