8299 դիտում
12:31 20-10-2017
Եվրամիությունը դադարեցրել է Թուրքիայի անդամակցության գործընթացին ուղղված ֆինանսավորումը
Բրյուսելում ընթացող Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողովում համաձայնվել են դադարեցնել Թուրքիային 4.5 մլրդ եվրոյի հատկացման գործընթացը, որը պետք է իրականացվեր մինչև 2020 թվականը։ Նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ծրագիրն ուղղված էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի աջակցությանը։
«Մենք դիմել ենք Եվրախորհրդին՝ խնդրելով դադարեցնել աջակցությունը»,-ասել է կանցլերը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։
Մերկելն իր նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը, ինչը չի համապատասխանում ԵՄ-ի չափանիշներին։
Ֆինանսավորումը դադարեցնելուն կողմ է արտահայտվել նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը, ով լրագրողներին ասել է, որ Թուրքիա-ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները «դե-ֆակտո» սառեցված են, իսկ գումարը կուղղվի այլ կարիքները հոգալուն։
Նմանատիպ նյութեր
2805 դիտում
09:08 23-02-2016
Ներքին կռիվներ ՀՅԴ-ում. ԱՄՆ կառույցը գրեթե դադարեցրել է ֆինանսավորումը. «Հայկական ժամանակ»
1802 դիտում
14:17 09-04-2022
Եվրամիությունը խոստանում է արագացնել Ուկրաինայի անդամակցության գործընթացը
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ