4711 դիտում
13:10 20-10-2017
Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան... այսօր Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր և աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»:
Օստեոպորոզի հետևանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն և հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի: Օստեոպորոզից առաջացած կոտրվածքները կարող են կյանքին սպառնացող լինել, նաև դառնալ ցավերի ու երկարատև հաշմանդամության պատճառ: Քանի որ օստեոպորոզն ընթանում է առանց ախտանշանների, խնդիր ունեցողները ժամանակին չեն դիմում բժշկի, և հիվանդության մասին իմանում են կոտրվածքներ ստանալուց հետո։
Աշխարհում 50 տարեկանից բարձր երեք կնոջից և հինգ տղամարդուց մեկն ունենում է օստեոպորոտիկ կոտրվածք: 75 միլիոն մարդ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում հիվանդ է օստեոպորոզով: Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը (ոչ ողնաշարային) տարեկան հասնում է 3912-ի: 50 տարեկանից բարձր 100000 բնակչի շրջանում կոնքազդրի կոտրվածքների թիվը հասել է տղամարդկանց մոտ 136-ի և կանանց մոտ 201-ի:
Օստեոպորոզը կանխելու, ուժեղ ոսկրեր կառուցելու և կոտրվածքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.
1. Կատարել պարբերական մարզանքներ
Նախընտրելի են քաշով, մկանները ուժեղացնող և հավասարակշռության վարժությունները։
2. Սննդում ապահովել ոսկրային առողջության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները` կալցիում, վիտամին D և սպիտակուց: Արևը վիտամին D-ի հիմնական աղբյուրն է:
3. Խուսափել բացասական սովորություններից` ծխելուց և ալկոհոլ օգտգործելուց, պահպանել մարմնի օպտիմալ քաշը:
4. Պարզել, արդյոք ունեք ռիսկային գործոններ և դրանց մասին տեղեկացրել բժշկին, հատկապես, եթե դուք նախկինում ունեցել եք կոտրվածքներ, հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք ազդում են ոսկրային առողջության վրա:
5. Ախտորոշվել և սկսել բուժումը: Եթե ունեք օստեոպորոզի բարձր ռիսկ, ապա պետք է սկսել դեղորայքային բուժում բժշկի հսկման տակ:
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
11:38 20-10-2015
Այսօր Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օրն է
768 դիտում
11:06 11-04-2020
Պաշտպանեք Ձեզ և Ձեր ուղևորներին․ ուղեցույց՝ վարորդների համար
5386 դիտում
16:47 20-05-2020
Պաշտպանեք Ձեզ և Ձեր շրջապատին
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը