Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Եվրամիության դրոշն ու օրհներգը
Ֆրանսիան ժեստ է արել ընդդեմ Եվրամիությունը պառակտելու փորձերի՝ ճանաչելով Եվրամիության օրհներգն ու դրոշը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/франция-официально-признала-флаг-ес/a-41042259]Deutsche Welle[/url]-ն հղում անելով Ելիսեյան պալատի տարածած մամուլի հաղորդագրությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին պաշտոնապես հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
Ֆրանսիայի նախագահի հաղորդագրությունում նշված է, որ այս քայլը խորհրդանշական ու քաղաքական ժեստ է՝ ընդդեմ Եվրամիությունը պառակտելու փորձերի:
12 աստղով դրոշը և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից հատվածը Լիսաբոնյան պայմանագրի 52-րդ հոդվածում նշված են, որ միության խորհրդանիշեր: Այն պաշտոնապես ընդունել են 16 երկրներ: Ֆրանսիան մինչ այժմ չէր ստորագրել դրա տակ: