3931 դիտում
21:42 20-10-2017
Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին. նա շարունակում է հրաժարվել բուժօգնությունից
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:
Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:
Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:
Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:
Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ:
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2687 դիտում
18:35 18-10-2017
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»