Իսպանիան արձակում է Կատալոնիայի կառավարությունը
Իսպանիայի կառավարության որոշմամբ՝ գործի է դրվելու Սահմանադրության 155րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմաափակել Կատալոնիայի ինքնակառավարումը։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոն՝ նախարարների կաբինետի անդամների հետ արտակարգ նիստի ավարտին, փոխանցում է Ria Novosti-ն։
«Կառավարությունը ստիպված եղավ կիրառել 155-րդ հոդվածը, բայց դա մեր ցանկությունը չի եղել, ինչպես նաև մտադրությունը»,-ասել է վարչապետը։
Կառավարությունը համապատասխան փաստաթուղթը հանձնելու է սենատին, որն էլ վերջնական որոշում է կայացնելու։
Ռոհայի խոսքով՝ կենտրոնական իշխանությունները 4 նպատակ ունեն՝ վերականգնել օրենսդրությունը, վերադառնալ կանոնավոր իրավիճակին, վերականգնել տնտեսությունը և անցկացնել ընտրություններ։
Ընտրությունների անցկացման վերաբերյալ նա նշել է. «Առավելագույն ժամկետը՝ 6 ամիս»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիան անկախանալու հարցով հանրաքվե անցկացրեց, ինչը, սակայն, ընթացավ բախումներով։ Իսպանական իշխանությունները հանրաքվեն համարում են անօրինական։