Ռուսաստանը Իրանին պաշտպանեց Թրամպից
Ռուսաստանը Իրանին պաշտպանեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպից. միջուկային հարցերով Մոսկվայում ընթացող կոնֆերանսում բոլորը մերժել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը սրբագրելու կոչերը:
Եվրամիության, ՄԱԳԱՏԵ-ի և իհարկե՝ Իրանի ներկայացուցիչները նույնպես արտահայտվեցին գործող համաձայնագրի օգտին, ինչը դուր չի գալիս Սպիտակ տանը:
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ապա լավ կլիներ Մերձավոր Արևելքում ստեղծել զանգվածային ոչնչացման զենքից զուրկ գոտի:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հնարավորությունը. դրանց մի մասը հանվել էր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելուց հետո: Փոխարգործնախարարը անպատասխանատու է որակել Տրամպի որոշումը, որը չէր հաստատել Իրանի կողմից ծրագրի իրականացումը:
Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության պետքարտուղար Հելգա Շմիդտն էլ ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնագիրն աշխատում է, այն հաստատուն է և փոխելու հիմքեր չկան: