17069 դիտում
22:06 21-10-2017
Ժոզե Մոուրինյո. Սա պատիժ էր, որին արժանի էինք
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մնացել է զարմացած իր թիմի թույլ խաղից՝ ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/21/1080408/]խաղում[/url] (1:2):
«Հաղթեց այն թիմը, որն ավելի շատ էր դա ցանկանում: Ես չգիտեմ, թե ինչու էր մրցակցի մոտ հաղթանակի ծարավն ավելի շատ: Հրապարակավ չեմ քննադատելու իմ խաղացողներին: Կվերլուծեմ խաղը, և եթե անհրաժեշտ լինի, անձամբ կքննադատեմ նրանց:
Ես մնացի զարմացած մեր մրցելույթից, չէի սպասում նման բան: Մրցակցի ֆուտբոլիստները խաղում էին էմոցիոնալ, ագրեսիվ, ցանկությամբ, կարծես կենաց մահու խաղի էին մասնակցում: Այդ իսկ պատճառով նրանք արժանի հաղթանակ տարան:
Հնարավոր է, որ երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ ցանկություն ցույց տվեցինք, միգուցե կարող էինք հավասարեցնել հաշիվը, սակայն կարծում եմ, որ մենք արժանի էինք պատժվելու՝ նման պարտությամբ», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
11144 դիտում
19:00 28-10-2017
Ժոզե Մոուրինյո. Հասկանում էինք, որ կարող էինք պարտվել
1731 դիտում
20:50 20-08-2019
Սահակ Հովհաննիսյան. Եթե արծաթե մեդալ էինք նվաճել, ուրեմն դրան էինք արժանի
1039 դիտում
22:07 06-11-2014
Մենք արժանի էինք հաղթանակի. Մոուրինյո
Այս բաժնից
1414 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում