211652_close_icon
views-count14465 դիտում article-date 09:23 25-10-2017

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին տանից զրկում են, ահազանգում են մտավորականները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամանակակից բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանին վերջնագիր են ներկայացրել, ըստ որի՝ առաջիկա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, նա իր ընտանիքի անդամների հետ պետք է լքի իր բնակարանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծը նշեց, որ այս պատմությունը սկսվել է ավելի քան 8 տարի առաջ, երբ նա «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղից գումար էր վերցրել՝ փոխարենը գրավ դնելով իր բնակարանն ու պարտաճանաչ մուծելով ամսավճարները: Նույն բանկի կառավարչի ինքնասպանությունից հետո պարզվեց, որ այդ գումարները կառավարչի կողմից յուրացվել էին՝ չծառայելով իրենց նպատակին. բանկի մյուս ղեկավարները խոստացան ինքնուրույն շտկել իրենց գործընկերոջ սխալն ու հարթել ֆինանսական խնդիրը, սակայն նրանք հերթով ազատվեցին աշխատանքից, բանկը վաճառվեց, իսկ նոր տերերը ոչին չեն ցանկանում լսել և հաշվի առնել՝ մատնացույց անելով միայն փաստաթղթերին: Հայ մտավորականները փորձում են համատեղ ուժերով լուծում տալ խնդրին: Անվանի հայ նկարիչներն իրենց կտավներն են նվիրաբերել, որպեսզի ցուցահանդես-վաճառք կազմակերպեն ու ստացած հասույթով մուծեն Խաչիկ Մանուկյանի տունը վերադարձնելու համար անհրաժեշտ գումարը, սակայն այդ ամենն իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ, որը չկա և որի համար էլ այսօր մտավորականները դիմում են վարչապետին: Գրականագետ-գրաքննադատ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ, «Աղբյուր» ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը և գրականագետ-գրաքննադատ Արմեն Ավանեսյանը նույնպես միանում են իրենց ընկերոջ բնակարանը փրկելու համար սկսված պայքարին և իրենց կոչ-խնդրանքով դիմում են կառավարությանը, որպեսզի անվանի բանաստեղծին բացառության կարգով հավելյալ ժամանակ և հնարավորություն տրամադրվի, անհրաժեշտ գումարը հավաքելու և տունը վերադարձնելու համար, հակառակ դեպքում՝ նրանք պատրաստ են դուրս գալ փողոց և կանգնել Խ. Մանուկյանին իր սեփական տնից վտարողների առաջ: Տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր