211652_close_icon
views-count4046 դիտում article-date 20:18 25-10-2017

Բելառուսի պարտքը Ռուսաստանին կազմում է 6,5 միլիարդ դոլար

Մինսկին տրամադրված պետական վարկերով Բելառուսի պարտքը Ռուսաստանին հոկտեմբերի սկզբին կազմել է 6,5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնում է [url=https://ria.ru/economy/20171025/1507499914.html]ria.ru[/url]-ն, հղում անելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցության տեղեկատվական նյութերից: «2017 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ ՌԴ տրամադրած պետական վարկերով Բելառուսի Հանրապետության պարտքի չափը կազմել է 6,2 միլիարդ դոլար և 59,9 միլիարդ ռուբլի (ընդհանուր 6,5 միլիարդ դոլար): Բելառուսը ժամկետանց պարտավորություններ չունի»,- նշված է նյութերում: Հաղորդվում է, որ գործող համաձայնագրերով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 15 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր