211652_close_icon
views-count71532 դիտում article-date 19:35 25-10-2017

Մինչ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կողմից ավանակներ գնելու լուրը, իր թաղապետ ազգականը «պոստում քնած է». գիշերային վանդալիզմ Մալաթիա-Սեբաստիայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանի ղեկավարները կուրծք ծեծելով ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, թե Երևանը պետք է հարստացնեն ծառատունկերով ու այդ ծառատունկերը արհեստական բնույթ չեն կրելու, այլ խնամվելու են, իսկ այսօր առավոտվանից Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը զանգվածային լրատվամիջոցներով հերքում է իր կողմից 1000-ից ավելի ավանակ գնելու լուրերը, նրա եղբոր տղայի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի վարչական շրջանում՝ Ա3 թաղամասում՝ Անդրանիկի փողոցում, ծառերի սպանդ է իրականացվում: 1 կամ 2 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գիշերը գաղտագողի «քոքից սղոցել են» մի քանի ծառեր, իսկ մի հաստաբուն բարդի կիսատ են թողել, չարագործները մեկ այլ բարդու արմատին էլ դիզվառելիք են լցրել և ծառի արմատի վրա անցքեր են բացել, որպեսզի ծառը չորանա ու իրենք հասնեն իրենց սև գործին, այն է՝ տարածքը «ծառաթափ անեն»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալթիայի թաղապետ Ա. Ալեքսանյանը գուցե տեղյակ չէ վանդալների կատարած անշնորքությանը, սակայն հուսով ենք, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ոստիկանությունը և թե՛ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի չինովնիկները հետամուտ կլինեն, որպեսզի հայտնաբերվեն ստահակները ու իրենց կատարած չարագործության համար պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի «ուղեղները շպրիցով հանած» այն անողնաշար, անասնային բնազդով օժտված մարդկանց համար, ովքեր վերացնում են ծառերը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր