211652_close_icon
views-count22608 դիտում article-date 20:06 25-10-2017

Ազգային-հայրենասիրական երգեր կատարող երգչուհին երազում է սեփական տեսահոլովակի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երիտասարդ երգչուհի Սուսաննա Վարդանյանը, երգել սկսել է դեռ մանուկ հասակից: 7 տարեկանից հաճախել է «Ջիվանու» անվան աշուղական դպրոց, երգել «Հայկազունք» և «Մարաթուկ» համույթներում, մասնակցել մի շարք հայաստանյան և միջազգային մրցույթների ու զբաղեցրել մրցանակային տեղեր: Միշտ սիրել և կատարել է ազգային-հայրենասիրական, ազգագրական երգեր, իսկ ամենից շատ սիրում է երգել զինվորների համար, քանի որ կարծում է, որ իր երգի կարիքն ամենից շատ ունեն հենց զինվորները: 17 տարեկանից Սուսաննան միացել է պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին՝ «Հանուն հայ զինվորի», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» և այլ ՀԿ-ների հետ միասին մասնակցում է զորամասերում իրականացվող համերգային ծրագրերին: Սուսաննան այժմ ունի հատուկ իր համար գրված առաջին երգը, որի հեղինակը նրա երգի ուսուցիչն է՝ Մուրադ Մշեցին: Այժմ ընթանում են երգի ձայնագրման աշխատանքները, իսկ Սուսաննան երազում է իր երգի հեսահոլովակն ունենալու մասին: Տեսահոլովակ նկարահանելու համար բավական մեծ գումար է պետք, որը նա չունի և միայն մնում է սպասել և ու հուսալ, որ կգտնվեն նաև աջակիցներ: Սակայն նա լավատես է և շարունակում է երգել ու ոգևորել զինվորներին: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր