211652_close_icon
views-count4111 դիտում article-date 13:47 27-10-2017

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելել է Հյս. և Հրվ. Կորեաների միջև ընկած ապառազմականացված գոտի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը Կորեական թերակղզի կատարած այցի առաջին իսկ օրը ժամանել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սահմանի ապառազմականացված գոտի։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ Մեթթիսին ուղեկցել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի անվտանգության միավորված գոտու հրամանատարները։ Ճեպազրույցի ընթացքում Պենտագոնի ղեկավարն ասել է. «Պատմությունը հուշում է, որ մենք շատ դժվար պահերին միասին ենք կռվել և այսօր էլ պետք է միասնական լինենք»։ Նշենք, որ այս տարվա ապրիլին նույն ապառազմականացված գոտին էր այցելել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։

Նմանատիպ նյութեր