Կատալոնիայի անկախականները խորհրդարանին առաջարկում են հանրապետություն ստեղծել. El Pais
«Միասին «այո» կոալիցիան և «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է [url=https://elpais.com/ccaa/2017/10/27/catalunya/1509084887_217853.html]El Pais[/url] թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն»:
Նրանք նաև գտնում են, որ պետք է ուժի մեջ մտնի անցումային շրջանի մասին օրենքը, որին հանվանություն է տվել տարածաշրջանային խորհրդարանը, և որի գործողությունը կասեցրել է Իսպանիայի Սահմանադրական դատարանը: Կատալոնիայի իշխանությունների վարկածով՝ այն կարգավորում է ինքնավարության դուրս գալը թագավորության կազմից:
Նշենք, որ այս պահին դեռ շարունակվում Կատալոնիայի խորհրդարանի նիստը: Խորհրդարանականների մի մասը անհապաղ անկախության հռչակման կողմնակից են, մի մասն առաջարկում են երկխոսություն սկսել Մադրիդի հետ և գտնել փոխընդունելի ելքեր: