Ֆեյսբուքը քաղաքական գովազդի նոր կանոններ է սահմանել
Ֆեյսբուք ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, որոնք պետք է սոցիալական ցանցում քաղաքական գովազդներն ավելի թափանցիկ դարձնեն: [url=http://www.bbc.com/russian/news-41785023]BBC[/url]-ն հայտնում է, որ ավելի վաղ ընկերությունը քննադատությունների էր ենթարկվել ռուսական քարոզչություն պարունակող քաղաքական բովանդակության հազարավոր գովազդային հայտարարություններից հետո:
Ֆեյսբուք ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրել է, որ գովազդատուները պետք է տրամադրեն ավելի շատ տեղեկատվություն, որոնք թույլ կտան բացահայտել իրենց: Սոցիալական ցանցը, նրա խոսքով, կնշի այդ գովազդերը որպես քաղաքական, իսկ «նրանք պետք է բացահայտեն, ով է դրա համար վճարում»:
«Դուք նաև հնարավորություն կունենաք դիտել՝ ինչքան է վճարել գովազդատուն, ովքեր են դիտել այդ գովազդը, որքան դիտում է ունեցել: Նպատակ ունենք գործարկել սա 2018թ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ»,- ասել է նա:
Ընկերությունը պատրաստվում է մի քանի հազար մոդերատոր վարձել քաղաքական գովազդները հայտնաբերելու համար: