Իսպանիայի փոխվարչապետը ստանձնում է Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները
Իսպանիայի փոխվարչապետ Մարիանո Ռահոն այսուհետ կկատարի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պարտականությունները, ինչն ավելի վաղ անում էր Կառլես Պուչդեմոնը։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշված է Իսպանիայի կառավարության պաշտոնական կայքում։
Բացի այդ, Իսպանիայի նախարարների խորհուրդը կստանձնի Կատալոնիայի կառավարության խորհրդի լիազորությունները։ Պաշտոնից Պուչդեմոնը հեռացման հրամանն արդեն ուժի մեջ է մտել։
Ինչպես նշում է Vanguardia թերթը, փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո նա պետք է լքի պաշտոնը, իսկ այն չկատարելու դեպքում քայլը դա կդիտվի որպես իշխանությունը զավթելու փորձ։
Նախօրեին կատալոնական խորհրդարանը բանաձև ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին, իսկ 1 ժամ անց Իսպանիայի սենատը հաստատեց Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ուղիղ կառավարում Մադրիդից։