211652_close_icon
views-count8538 դիտում article-date 23:47 28-10-2017

Հրաչյա Ռոստոմյան. Չէի սպասում, որ այսքան մասնակից կլինի

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Վանաձորում ներկա է գտնվել ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը։ Հրաչյա Ռոստոմյանը կարևորում է ազգային մարզաձևերի պահպանումը։ Նախարարը հաճելիորեն զարմացած է. «Կառավարության որոշումով մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի հայեցակարգ, որի մեջ կա միջոցառումների ցանկ։ Դրանցից մեկն է՝ Հայաստանի առաջնության անցկացումը։ Առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի միջազգային մրցաշարերում։ Բարձր եմ գնահատում առաջնության մակարդակը։ Անկեղծ ասած չէի սպասում, որ այսքան մասնակից կլինի (շուրջ 100 մարզիկ)։ Առաջնությունը, նաև լավ կազմակերպված է։ Մրցավայր ընտրել ենք Վանաձոր քաղաքը, քանի որ այն կոխ ըմբշամարտի կենտրոններից է։ Մենք պետք է պահպանենք ազգային մարզաձևը։ Մի պահ կորցրել էինք այն, հիմա վերագտել ու վերականգնում ենք։ Հաջորդ քայլը կլինի ամրապնդումը։ Դրանից հետո էլ՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նախարարությունը նպատակ ունի ազգային առաջնությունները մայրաքաղաքից տեղափոխել մարզեր, ինչը կխթանի սպորտի մասսայականացմանը։

Նմանատիպ նյութեր