Ռուսաստանի ՊՆ-ն ներկայացրել է ՍՈւ-30M կործանիչի հնարավորությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որը ցուցադրում է գերժամանակակից ՍՈւ-30M բազմանպատակային կործանիչը:
Մարտական ինքնաթիռը ունակ է օրվա ցանկացած ժամին հարվածել օդում, գետնի վրա կամ ջրում գտնվող թիրախներին: Ընդ որում, կործանիչը կարող է գրոհել թիրախները ամենաբարդ եղանակային պայմաններում:
ՍՈւ-30M-ը ռուսական բազմանպատակային 4++ սերնդի ՍՈւ-30 կործանիչի վերջին մոդելն է: Այս մարտական ինքաթիռըն իրեն հիանալի դրսևորեց Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ: