Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում կայացավ K1 Ֆեդերացիայի կազմակերպած Հայաստանի բաց առաջնության 2-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի պրոֆեսիոնալ K1 Ֆեդերացիայի կազմակերպած Հայաստանի բաց առաջնության 2-րդ մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր կոնտակտային ոճի ֆեդերացիայի մարզիկներ՝ թե մայրաքաղաքից և թե մարզերից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռինգում տեղի ունեցավ սիրողական մենամարտեր տարբեր տարիքի մարզիկների միջև, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտեր 18 տարին լրացած պրոֆեսիոնալ աղջիկ և տղա մարզիկների մասնակցությամբ:
Պրոֆեսիոնալ մենամարտի հաղթողը ստացավ K-1 վարկանիշային գոտի, իսկ մյուս մարզիկները մեդալներ և պատվոգրեր:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի