Նավթի համաշխարհային գները նվազել են
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ic Futures բորսայում Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0.72 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 60.39 ԱՄՆ դոլար։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0.26 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54,01 ԱՄՆ դոլար։