Բելառուսի ընդդիմության ղեկավար Միկալայ Ստատկևիչը կրկին ձերբակալվել է
Երկուշաբթի օրը Մինսկում ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Միկալայ Ստատկևիչը: Այս մասին [url=https://www.svaboda.org/a/28824679.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը:
Ադամովիչի խոսքով՝ ամուսնուն ձերբակալել են ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ցույց հաջորդ օրը, երեկոյան տուն գալու ճանապարհին: «Մենք վերադառնում էինք տուն, մոտ 500 մետր գնացինք, մեզ կանգնեցրեցին ՃՈ աշխատակիցները»,- պատմում է Մարինա Ադամովիչը:
Ձերբակալության պատճառներն ու ներկայացված մեղադրանքը հայտնի չէ: Ոստիկանները Մարինա Ադամովիչին ասել են, թե ձերբակալությունը կատարվել է սեպտեմբերի 8-ին հանրահավաքին մասնակցելու առիթով տրված սանկցիայի հիման վրա, ըստ որի նրան տրվել էր 5-օրյա կալանք:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը պլանավորում էր այսօր ելույթ ունենալ Կիևում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին:
Սա այս տարի Ստատկևիչի արդեն 6-րդ ձերբակալությունն է: Ընդհանուր առմամաբ այս տարի նա ճախերի հետևում անցկացրել է 34 օր: