211652_close_icon
views-count101860 դիտում article-date 13:30 31-10-2017

Արտակարգ դեպք «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում. հիվանդի հարազատը հարձակվել է բժշկի վրա, ծեծի ենթարկել նրան, իսկ հետո կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 29-ին Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած խուլիգանության փաստով։ Ժամը 23։50 Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում և հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա և կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 31-ամյա Էդգար Յակուտյանը նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պետրոսյանի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Այդ ամենի հետևանքով հիվանդանոցի բնականոն աշխատանքը նրա կողմից խոչընդոտվել է։ Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Է. Յակուտյանը, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանությունն ունի կասկածներ, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Բժիշկ Գ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Է. Յակուտյանը ստորագրությամբ բաց է թողնվել, մինչ այդ ենթարկվելով բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր