«Ժիրոնայի» հետ խաղում «Ռեալի» խաղացողները մի քանի անգամ վիճաբանել են
«Ռեալի» ֆուտբոլիստներ Մարսելոն և Լուկա Մոդրիչը վիճաբանել են Իսպանիայի առաջնությունում «Ժիրոնայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/29/1081003/]խաղի[/url] (1:2) ժամանակ:
Բրազիլացին, որին Զինեդին Զիդանը 66-րդ րոպեին փոխարինեց, գնդակը կորցնելուց հետո քննադատության է ենթարկվել խորվաթի կողմից:
Ի պատասխան Մարսելոն Մոդրիչին ասել է. «Ասում ես, ես սխալվել եմ: Իսկ դու չես սխալվե՞լ»: Այդ արտահայտությունները վերծանել է Deportes Cuatro հեռուստընկերությունը:
Բացի այդ, նշված խաղում մի քանի այլ դրվագ է եղել, երբ «Ռեալի» խաղացողների միջև թյուրըմբռնումներ են եղել:
Իսկոն ժեստերով իր դժգոհությունն է հայտնել Կարիմ Բենզեմայի խաղից: Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել, որ Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը՝ միանալով գրոհներին, հայտնվում էին նույն գոտում, ինչ՝ պորտուգալացին: