Սև ծովում թուրքական տանկեր է խորտակվել. կան զոհեր
Սև ծովի Բոսֆորի նեղուցից ոչ հեռու խորտակվել է թուրքական Bilal Bal ընկերության բեռնակիր նավը: Այդ մասին հայտնել է Haber Turk հռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել նավահանգստային Շիլե քաղաքի մոտակայքում։
Նախնական տեղեկությունների համաձայն, նավը ուղղություն էր վերցրել թուրքական Հեմլիք նավահանգստից դեպի Մարմարի ծովի Էրիգլի նավահանգիստ։
Նավում եղել է անձնակազմի 10 անդամ, որոնցից 4-ի դիերը գտել են ծովում։ Մնացածի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։