211652_close_icon
views-count7066 դիտում article-date 22:14 01-11-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից Երևան քաղաքի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Աճառյան փողոցում՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարշալ Բաբաջանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ՝ Աճառյան փողոցի բոլոր լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: [img]http://st0.shamshyan.com/editor/0979187001509558999436769.jpg[/img] [b] ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր