211652_close_icon
views-count92817 դիտում article-date 10:29 03-11-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. 22-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում, BMW-ն վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Խաչատուր Մանուչարյանը իր վարած BMW մակնիշի QQ 046 MM համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակուտյի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 40 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խւմբը՝ բաժնի պետի տեղակալ Վահրադյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, ժամը 23։30-ին Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ «աջ բազուկոսկրի գլխիկի հոդախախտ, մեծ թմբիկի կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 25-ամյա Յուրի Սիմոնյանը, իսկ «սրբանային շրջանի սալջարդ-պատռված վերք» ախտորոշմամբ՝ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Մամյանը։ Վերջիներս հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են ծառից վայր ընկնելու հետևանքով, մինչդեռ ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր